«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀՀ ՄԻՊ գրասենյակ. Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում

ՀՀ ՄԻՊ գրասենյակ. Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի՝ ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանի լուսանկարում իրականում բոլորովին այլ մարդ է պատկերված: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։

«Նշված լուսանկարը, ինչպես և ադրբեջանական մեդիատարածքում տարածվող շատ այլ լուսանկարներ, հավաքագրվել և վերլուծվել են մեր կողմից։ Բնական է, որ այս լուսանկարով էլ Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում, դրանում պատկերված է մեկ այլ անձ, ոչ թե Վագիֆ Խաչատրյանը», - նշեց Եղոյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Լաչինի միջանցքում ԿԽՄԿ աշխատակիցների կողմից Հայաստան տեղափոխման ժամանակ, 2013 թվականից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ 1991 թվականին իբր կատարված ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

Այն ժամանակ Հայաստանի օմբուդսմենը հայտարարել էր, որ Խաչատրյանը երբեք հետախուզման մեջ չի եղել։

Ամբողջական՝ սկզվնաղբյուրում:

Հիշեցնենք` հուլոսո 29-ին Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Ադրբեջանն այս հանցավոր արարքները կատարել է «միջազգային կանոնների բացարձակ խախտումով՝ կեղծիքով ու մոլորեցումներով», նշել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: