ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել զինվորական դատախազություն
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել զինվորական դատախազություն, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների եւ հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։
Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին՝ կապված ռազմարդյունաբերության ոլորտում առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության որոլորտում ներդրումները, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ եւ օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից»,- գրել է նա։