Պաշտոնական
ՀՀ ՊՆ. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց»,–գրել է Ստեփանյանը։
ՊՆ խոսնակը հայտնել է.
- Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակել են 2,
- Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ։
- Կրակոցեր են հնչել նաև Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ։
«Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից»,–գրել է ՀՀ ՊՆ խոսնակը։