ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվություն
ՀՀ զինված ուժերը չեն գնդակոծել Տավուշի սահմանի ադրբեջանական դիրքերը։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի տարածած լուրերը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հավաստիացնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։