«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

ՀՀ ՔԿ. Ում մեղքով են զոհվել ու անհետ կորել 72 զինծառայողները

ՀՀ ՔԿ. Ում մեղքով են զոհվել ու անհետ կորել 72 զինծառայողները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նա իշխանության անգործություն է ցուցաբերել, որի հետևանքով Արցախ մեկնած 72 զինծառայողների մի մասը զոհվել են, մյուսներն առ այսօր անհետ կորած են։
Ըստ քրեական գործի նյութերի` վերոհիշյալ հրամանատարն ի պաշտոնե պարտավոր է եղել 2020 թ–ի հոկտեմբերի 11–ին Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ զորամասերից մեկի թվով 72 զինծառայողներին։

Բայց ոչ միայն անձամբ չի դիմավորել, այլև ընդհանրապես չի կազմակերպել նրանց դիմավորումը։

Դրա հետևանքով զինծառայողներն իրենց տեղափոխող մեքենաներով նույն օրը կեսօրին հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան:

ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՔԿ