Կարեվոր
ՀՀ զորամասերից մեկում «դեռևս չպարզված հանգամանքներում» 2 զինծառայող է մահացել
Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը
«Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»։
Հիշեցնենք, որ միայն օգոստոս ամսվա ընթացքում հայկական բանակում արդեն վեց զինծառայող է մահացել, որից միայն մեկն է զոհվել ադրբեջանական կրակոցների արդյունքում։
Լրացված.
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում զինծառայողը կրակել է դիրքի ավագի վրա, ապա ինքնասպան եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։