Պաշտոնական
ՀՀ ԶՈւ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակն և ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա
Կոնֆլիկտի աստիճանն այնքան մեծ չէ, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն ունենա։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԶՈւ-երը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, կոնֆլիկտի աստիճանն այնքան չէ, որպեսզի Հայաստանն անհրաժեշտություն ունենա դիմել ՀԱՊԿ-ին՝ որևէ գործողություն անելու, միջամտելու համար։