«  Փետրվար 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Հումանիտար օգնությունը չի հասնում Սիրայի երկրաշարժից տուժած որոշ հատվածներ

Հումանիտար օգնությունը չի հասնում Սիրայի երկրաշարժից տուժած որոշ հատվածներ

Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից ավելի քան մեկ շաբաթ անց Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջինդիրես քաղաքը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, դեռ սպասում է միջազգային օգնությանը:

Տարբեր հիմնադրամներ և երկրներ սկսեցին օգնություն ուղարկել երկրաշարժից ավերված գոտիներ, սակայն աղետից մեկ շաբաթ անց շատերը բողոքում են, որ դեռևս դժվարությամբ են հոգում տարրական կարիքները, դիմանում ուժեղ ցրտին:

Իրավիճակը հատկապես հուսահատ է Սիրիայում, որտեղ 12 տարի տևող քաղաքացիական պատերազմը բարդացրել է օգնության աշխատանքները:

Որոշ մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տները, AP գործակալությանը պատմել են, որ ոչինչ դեռ չեն ստացել:

Վրանային քաղաք դարձած սիրական բնակավայրի տեղական խորհրդի ղեկավար Մահմուդ Հաֆֆարն ասում է, որ տեղացիները մինչ այժմ կարողացել են մոտ 2500 վրաններ տեղադրել, սակայն մոտ 1500 ընտանիք դեռ մնում է առանց կացարանի գիշերները մինուս 4 աստիճան (Ցելսիուս) եղանակի պայմաններում:

Ամբողջ օգնությունը ստացվել է տեղական գործընկերներից, ասում է Հաֆֆարը, իսկ ՄԱԿ-ից՝ դեռ ոչինչ:

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց Դամասկոսի հետ ՄԱԿ-ի օգնությունը Թուրքիայից ևս երկու սահմանային անցակետերի միջոցով Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ հասցնելու վերաբերյալ համաձայնագրի մասին, սակայն կարիքները դեռ հսկայական են:

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 1400 մարդ է զոհվել կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում։ Զոհերի թիվն ակնկալվում է, որ դեռ կավելանա:

Ժամանակավոր ճամբարում տեղավորվածներից Ալ Շավին ևս դեռ սպասում է օգնության. «Մենք ուզում ենք, որ մեր ձայնը հասնի ամբողջ աշխարհին, բայց որտե՞ղ է օգնությունը»։