«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները

Երևանի ավագանին այսօր ընթացող նիստի ժամանակ հաստատեց Երևանի 2021 թվականի բյուջեն:

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց` Երևանի հաջորդ տարվա բյուջեում նախատեսվում է եկամուտների գծով՝ 92 մլրդ 420 մլն 288 հազար 700 դրամ, ծախսերի գծով՝ 100 մլրդ 776 մլն 765 հազար 500 դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)` 8 մլրդ 356 մլն 476 հազար 800 դրամ։

«2021 թվականին Երևանի համար առաջնահերթ է այն նոր և շարունակական ծրագրերի իրագործումը, որոնք միտված են լինելու տարածքային համաչափ և կայուն զարգացմանը։ Բացի այդ, բարեկարգ, հարմարավետ միջավայրի ձևավորման շարունակությունը պետք է ապահովվի, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումը շարունակվի»,–ասաց Ներսիսյանը։

Նրա խոսքով` հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, որոնցով գույքահարկը բարձրանում է։ Սրա հետևանքով 2021 թվականի բյուջեում հարկային եկամուտները 2019-ի փաստացի հավաքագրված հարկային եկամուտներից ավելի կլինեն 41 տոկոսով:

Իսկ ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա 2021-ին դրանց համար նախատեսվել է 1 մլրդ 23 մլն դրամ։ Սա, ի դեպ, 49 տոկոսով քիչ է, քան` 2020-ին նախատեսված գումարը։

Սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Տիգրան Գալստյանն առաջարկեց պարգևավճարների փոխարեն բարձրացնել աշխատավարձերը 30, 50 և 100 տոկոսով: