Պաշտոնական
ՀՔԾ-ն կարճել է Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը
Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ «Ազատությանն» այս մասին փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նրա խոսքով՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ հայտնել է՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։