Պաշտոնական
Հրապարակվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:
Դրանով նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022 թվականներին ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի եւ, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման եւ հաղթահարման համար: