Քաղաքական
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը (տեսանյութ)
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են գերեվարված հայերին Հայաստանին հանձնելու կադրերը:
Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերիների։ Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։
Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։ Իսկ Բաքվի դատարանը ՀՀ քաղաքացի լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 300 հայ գերի կա։