«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

«Ինչ ուզում՝ անում են». ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում ՀՀ տարածքներում

«Ինչ ուզում՝ անում են». ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում ՀՀ տարածքներում

Մեր հողն ա։ Բայց էդ հատվածի վրա իրանք աշխատում են, աշխատանքներ են կատարում, տեղաշարժում են իրենց խրամատները, -ճանապարհ են գցում, որ հիմա արդեն, որ խրամատից խրամատ մեքենաներով գնան․․․ Եթե հայկական տարածքում իրանք ամսի 12-ից նստած են, ինչ ուզում են, էն էլ անում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդենիսի տարաշածրջանի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Նա հավելեց, որ ադրբեջանցիները զավթել են գյուղի արոտավայրերը, առաջ գալու տեղ այլևս չունեն․ - «Եթե նրանք պետք ա գան առաջ, ուրեմն մենք պիտի Շորժան թողենք։ Դա էլ հնարավոր բան չէ»:

Նորաբակի արդբեջանցիներն էլ երեք օր է երկու բուլդեզերով ճանապարհ են հարթում։ Համայնքապետ Վազգեն Ասատրյանն ասում է՝ գյուղի բարձունքից ադրբեջանցիներն արդեն իջել են ներքև, դեպի Նորաբակ․ - «Համարյա երրորդ օրն ա, էլի ահագին իջել են։ Էնտեղ մենք հին անասնագոմեր ունենք կոլխոզի ժամանակվա։ Իջել են մինչև էնտեղ։ Տրակտորներ են էկել, ճամփա են սարքում․․․ Էսի երրորդ օրն ա, որ էդ բուլդոզերներն իջել են, իրանց պալատկա-մալատկա բերել-դրել։ Ոնց որ նոր պոստ են ավելացրել»։

Ադրբեջանական տրակտորը անդադար աշխատում է նաև Կութի արոտավայրերում ու խոտհարքներում։ Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը շարժին հեռադիտակով է հետևում․ - «Հեռվից նայելով տեսնում ենք, որ կա։ Թմբեր կա, պարզ չի՞, որ իրանց խրամատներն ա։ Տրակտոր էլ ա աշխատում․․․ որտեղ կանգնած են, ընտեղ աշխատում են»։

Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ապօրինի ներկայության վերաբերյալ դարձյալ ահազանգ է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը․ - «Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են», ահազանգում է Արման Թաթոյանը:

Ամբողջական՝ տեսանյությում