«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

«Ինչն է փոխվել այս պետական պաշտոնյաների` պետական պաշտոնյայի մասին պատկերացումներում»

«Ինչն է փոխվել այս պետական պաշտոնյաների` պետական պաշտոնյայի մասին պատկերացումներում»

Ուրեմն, պետական պաշտոնյան քննադատում է մեկ այլ պետական պաշտոնյայի այն բանի համար, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում ազատորեն իր կարծիքն է հայտնել Ամուլսարի վերաբերյալ: Ի դեպ, հայտնի չէ մեղադրող պետական պաշտոնյայի տեսակետը Ամուլսարի վերաբերյալ: Չէ որ նա իսկական պետական պաշտոնյա է: Մյուս պետական պաշտոնյա Լենա Նազարյանն իր հավանությունն է տալիս այդ գրառմանը: Այն նույն պետական պաշտոնյա Լենա Նազարյանը, որ Արարատ Միրզոյանի հետ ԱԺ ամբիոնից գունավոր ծուխ էին բաց թողել` ի նշան անհամաձայնության, և այդ ակտը, իմ կարծիքով, հոյակապ քաղաքական փերֆորմանս էր:

Ինչն է փոխվել այս պետական պաշտոնյաների` պետական պաշտոնյայի մասին պատկերացումներում, որ քննադատում են իրենց թիմակցին` իր ֆբ էջում ազատորեն իր կարծիքն արտահայտելու մեջ` այն էլ Ամուլսարի նման կարևորագույն հարցի վերաբերյալ:

Ով կամ ինչն է նրանց կաշկանդում գործելու և խոսելու ազատ, ազնիվ և սրտացավ: Համոզված եմ` ոչ ոք և ոչինչ: Ինչ կատարվել է` իրենց գլխում է կատարվել` պետական պաշտոնյայի կերպարը չեխովյան հայտնի կերպար չինովնիկի հետ ասոսացման ու վերարտադրման ցավալի հետևանքներով:

Մարինա Բաղդագուլյան