«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Ինտենսիվ կրակոցներ Սոթքի հանքի ուղղությամբ. կա վիրավոր

Ինտենսիվ կրակոցներ Սոթքի հանքի ուղղությամբ. կա վիրավոր

Ադրբեջանական զինված ուժերն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները սկսել են երեկ երեկոյից։ Կրակոցների հետևանքով մեր աշխատակիցներից մեկը վիրավորվել է նա մեր հորատողն է»,–ասաց Գրիգորյանը։
Տղամարդը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից սրտի ուղղությամբ, սակայն, բարաբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։
Այժմ վիրավորում ստացածը հոսպիտալում է, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։ 

Սոթքի հանքավայրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է`  աշխատակիցները տարհանվել են։