Իրադրությունը սահմանին ժամը 08:00-ի դրությամբ
Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն»:
Ըստ ՊՆ-ի՝ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
«Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա. վեց զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր», նշվում է հաղորդակցությունում:
Երեկ՝ ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Զոհվածների անունները հայտնի են: