«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Իրանում կրկին երկրաշարժ է եղել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Իրանում կրկին երկրաշարժ է եղել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց  Ձորի մարզում ՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Իրանի հյուսիս-արևմուտքում  տեղի է  ունեցել երկրաշարժ, որը  զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում 2-3 բալ, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում 2 բալ, Արցախում՝ 3-4 բալ ուժգնությամբ։