«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Այս գիշեր Իրանը ցնցվել է ոչ միայն երկրաշարժից, այլ նաև ԱԹՍ-ների հարվածներից (տեսանյութ)

Այս գիշեր Իրանը ցնցվել է ոչ միայն երկրաշարժից, այլ նաև ԱԹՍ-ների հարվածներից (տեսանյութ)

Հզոր պայթյունների շարք է տեղի ունեցել այս գիշեր Իրանի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներում։

IRNA գործակալության փոխանցմամբ Շահիդ Սալեմի քաղաքում այրվել է շարժիչային յուղերի արտադրության խոշոր գործարան։

Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Սպահան կենտրոնական նահանգում գտնվող զինամթերքի արտադրության գործարանը:

Հաղորդվում Է նաև Իրանի արևմուտքի Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում տեղի ունեցած պայթյունի, Համադան (երկրի արևմուտք) և Ռեշտ (հյուսիս) քաղաքներում պայթյունների և հրդեհների մասին:

Պայթյունների ձայները լսվել են նաև Թեհրանում: Ականատեսները հայտնում են, որ իրանական մայրաքաղաքի երկնքում ինքնաթիռներ են բարձրացվել։

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ պայթյունների պատճառը կարող էր լինել Իսրայելի և Միացյալ Նահանգների անօդաչու թռչող սարքերի հարձակումը:

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սպահանի միջադեպի վերաբերյալ և հաստատել անօդաչու թռչող սարքի հարձակումը։

«Այսօր ժամը 23:30-ին անօդաչու թռչող սարքի կիրառմամբ անհաջող հարձակում է տեղի ունեցել Սպահանի պաշտպանության նախարարության արտադրամասերից մեկի վրա։ Մեկ անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային կրակից, մյուս երկուսն ընկել են շենքի տանիքը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Արտադրամասի տանիքին միայն փոքր վնաս է հասցվել։ Սարքավորումը անձեռնմխելի է։ Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը վստահեցնում է, որ շարունակելու է իր անվտանգային գործունեությունը և այդ սադրանքները չեն ազդի երկրի կյանքի վրա»։

Նշենք, որ երեկ երեկոյան Իրանի հյուսիս-արեւմուտքում ՝ Խոյ քաղաքում, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (Ռիխտերի սանդղակով բավականին ուժեղ է համարվում): ԶԼՄ-ների տվյալներով ՝ հայտնի է երեք զոհի մասին, տուժել է մոտ 500 մարդ։

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում 2-3 բալ, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում 2 բալ, Արցախում՝ 3-4 բալ ուժգնությամբ։