«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ժիրայր Լիպարիտյան. «Կարողություն է պետք որոշում, պատասխանատվություն առնելու, իմաստություն է պետք». (տեսանյութ)

Ժիրայր Լիպարիտյան. «Կարողություն է պետք որոշում, պատասխանատվություն առնելու, իմաստություն է պետք». (տեսանյութ)

Երեկ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի՝ «Հայաստանի երրորդ հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. նյութեր պատմության համար» գրքի շնորհանդեսն էր:

Լիպարիտյանը խոսեց ղարաբաղյան հակամարտության, ցավոտ լուծումների մասին ու պատասխանեց որոշ հարցերի:

Հարցին՝ դուք զգուշացրել էիք պատերազմի մասին, որ կարելի էր խաղաղ բանակցությունների միջոցով խուսափել պատերազմից, հնարավոր չէ՞ր, որ Փաշինյանը, եթե գնար խաղաղ կարգավորման, կրկնվեր 98-ի սցենարը, իրեն հեղաշրջման միջոցով տապալեին ու գային այլ ուժեր: Լիպարիտյանը պատասխանեց. «Եթե Փաշինյանը պիտի գնար խաղաղության, չի գնում, բայց ինքը անում է այն ամենը, ինչ ուրիշներն են ասում: Խաղաղության չի գնում, պատերազմը գալիս է, ուրեմն ի՞նչ հարց լուծվեց: Ո՞ր հարցը կլուծվի, եթե ես իշխանության մնամ, ռիսկ չանեմ խաղաղության: Այս հարցին պետք է պատասխանեն: Անոնք, որոնք կհավատան խաղաղությանը, նույն ուժգնությամբ ու նույն սաստկությամբ չեն պաշտպանում իրենց դատը, որքան անոնք, որոնք խաղաղության չեն գնում: Մեր ժողովրդին կարելի է բացատրել՝ պետք չէր 2020-ի պատերազմը լիներ, որ հասկանար, որ կարելի չէր երկիր ու կյանք ունենալ՝ անընդհատ պատերազմական վիճակի մեջ լինելով: Ամեն մարդ կարող է վերլուծել սա, մասնագիտական վերլուծության կարիք չկա»:

Հարցին՝ քաղաքական ուժեր կան, որ ասում են՝ պետք չի խաղաղություն մուրալ, պետք է բոլոր ուժերը՝ ռազմական, ֆինանսական, կենտրոնացնել, ստեղծել ռազմականացված պետություն, ստեղծել ինքնապաշտպանություն, սա հնարավո՞ր է իրականացնել՝ Լիպարիտյանը պատասխանեց.

«Այդ արգումենտը 98-ին կար արդեն, ճիշտ այդ արգումենտներով 20 տարի իշխանություն եղան: Եվ հետո շարունակվեց այս կամ այն ձեւով: Ինչո՞ւ չարեցին այդ բոլոր  մոբիլիզացիան, ինչի՞ համար մեր բանակը այդպես հետ մնաց՝ հակառակ, որ անդադար շարունակում էին, որ եթե նորից պատերազմ լինի, մենք կհաղթենք: Պետք է այս հարցի պատասխանը տան ինչի՞ համար 20 տարի չկարողացաք: Ինչո՞ւ համար կշարունակեք հավատալ: Լսե՛ք, 2020-ի պատերազմից, սեպտեմբերի դեպքերից հետո շատ ուժեղացան երկու մոտեցումներ, մեկը միշտ կար՝ «պետք է միացում լինի»: Ես չգիտեմ ինչ կնշանակի միացում, իսկապես չգիտեմ: Ինչի՞ շուրջ պետք  միանալ:

Գիտեք, այս երեւակայական միացումը կա: Մենք առաջին պատերազմը հաղթեցինք՝ հակառակ միացման պակասի, սփյուռքի մեջ կար, այստեղ ուժեղ դիմադրություն կար, գնացինք պատերազմը հաղթեցինք: Ու ինչի՞ համար 2020-ի պատերազմին, երբ բոլորը միացած էին, երբ վարչապետը գնաց պատերազմի երկրորդ, երրորդ օրը ԱԺ-ում, ասաց՝ մենք կարող ենք կանգնեցնել այդ պատերազմը այսօր իսկ, եթե տարածք հետ տանք, անլուրջ կերպով ասեց այդ, նույնիսկ քննարկման չենթարկվեցավ ու այնտեղ ամեն մարդ առանց բացառության ասացին՝ ո՛չ, պատերազմ կուզենք: Այնտեղ միացում էր: Ես հերն եմ անիծած այդպիսի միության ու միացման, ինձ իմաստություն է պետք: Ինձ կարողություն է պետք որոշում առնելու, պատասխանատվություն առնելու: Ոչ թե միացում...»:

Ամբողջական՝ տեսանյութում.