«  Նոյեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика


Կալանավորվել է կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը

Կալանավորվել է կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը մեկ ամսով կալանավորվեց։

Իսկ վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը դեռ քննվում է։

Հիշեցնենք՝ փաստաբան Արա Զոհրաբյանը  տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը»։

Ավելին՝ այստեղ:

Լրացված. դատարանը դատավոր Արման Բաբախանյանի նախագահությամբ որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել Գարեգին Երկրորդի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին: Այս մասին  հայտնել են Քննչական կոմիտեից: