Կառավարությունը կտրուկ ավելացնում է ԱԱԾ ֆինանսավորումը
Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) հատկացվող բյուջեն թողնել գրեթե անփոփոխ, իսկ Ոստիկանության բյուջեն 2021-ի համեմատ կավելանա մոտ 3 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկայնին և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:
Կառավարությունը մտադիր է կտրուկ ավելացնել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ֆինանսավորումը: Նախատեսվում է իրականացնել 2 ծրագիր 11 միջոցառմամբ։ Այդ նպատակների համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել ավելի քան 42,6 մլրդ դրամ։
Ինչպես նշեց նախարարը, 2021թ. պետբյուջեից հատկացվել է ավելի քան 34,7 մլրդ դրամ։ Այսպիսով, հատուկ ծառայությունների ֆինանսավորումը կավելանա 22,85 տոկոսով։