«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Կարեն Հեքիմյան. «Հայրապետյան Միքայելի կուսակցության միակ ուժը՝ Փաշինյան Նիկոլն է»

Կարեն Հեքիմյան. «Հայրապետյան Միքայելի կուսակցության միակ ուժը՝ Փաշինյան Նիկոլն է»

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«36 օրացույցային օրում Պահպանողական կուսակցության առաջնորդ Հայրապետյան Միքայելը չկարողացավ պատասխանել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի տարրական հարցերին, այն է՝ ե՞րբ են կայացել Պահպանողական կուսակցության համագումարները, քանի՞ տարածքային ստորաբաժանում ունի Պահպանողական կուսակցությունը, քանի՞ անգամ է Պահպանողական կուսակցությունն ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին:

Կարծում եք, որ առաջնորդը չգիտի՞ հարցերի պատասխանները: Լավ գիտի: Ավելին՝ բոլորս էլ գիտենք: Խնդիրն այն է, որ Պահպանողական կուսակցությունը վերջին տասնամյակներում ոչ համագումար է հրավիրել, ոչ տարածքային ստորաբաժանումներ ունի, ոչ էլ ինքնուրույն համապետական ընտրություններին է մասնակցել: Փոխարենը, Փաշինյան Նիկոլի ձեռամբ այդ կուսակցությունը կարգվել է իբրև .«արտախորհրդարանական ուժ»: Հետևաբար, կուսակցության միակ ուժը՝ Փաշինյան Նիկոլն է:

Սակայն, Հայրապետյան Միքայելը հաշվի չի առել, որ նույնիսկ Փաշինյան Նիկոլի Հայաստանում, այնուամենայնիվ, օրենքներ և իրավակարգավորումներ կան: Օրինակ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի, պետական և հանրային նշանակության կազմակերպությունները հստակ ժամկետներում պարտավոր են պատասխանել հարցումներին: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչական պատասխանատվության միջոցներ է սահմանում հարցումներին չպատասխանողների համար:

Այսօր, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի անունից, դիմեցի ՀՀ Վարչական դատարան: Պահանջեցի 50 հազար ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել Հայրապետյան Միքայելին: Սա վերջինիս դեմ մեր առաջին հայցադիմումն էր: Ամեն ամիս նույն հարցեր ենք տալու և, պատասխանը չստանալու դեպքում, դատարան ենք դիմելու: Հետո՝ ԴԱՀԿ: Եվ կգա վճիռ առ վճիռ տուգանքները վճարելու ժամանակը: Բա գիտեք հե՞շտ է Փաշինյան Նիկոլի հետ նույնականացվել և միաժամանակ կույս մնալ:

ՀԳ. Հայրապետյան Միքայելին անվճար խորհուրդ տամ: Վերջինս դատական գործընթացում հաղթելու մեկ տարբերակ ունի. նա պետք է հայտարարի, որ Պահպանողական կուսակցությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ: Դրանով բոլոր հարցերը կլուծվեն»: