«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ՝ Մայր Տաճարում (ուղիղ)

Կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ՝ Մայր Տաճարում (ուղիղ)

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 14-ին, ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
Արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

«Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։
Սա պատմական խայտառակություն է։ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է»:

Վեհափառը հաստատակամ է, ինչպես Արարատ լեռը և երբեք տեղի չի տալու այս ոչնչություններին, «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

«Եթե զիջի, ոչ միայն հայ ժողովրդի, այլև բոլոր 131 կաթողիկոսների անեծքը կլինի վրան: Մարդիկ չեն հավատում, բայց Աստված կա, ու նա կարող է երկնքից իջեցնել բազմաթիվ հրեղեն գունդեր, ինչը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին. ձախողվեց իրենց ողջ պլանը: Կաթողիկոսը միայն անձ չէ, նա շաղախված է առաքյալների հետ: Կաթողիկոսին ընտրում է Սրբագումար ժողովը, որոնց առաջնորդում է Սուրբ հոգին: Եթե Սուրբ հոգին որոշել է, որ այս մարդը պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոս, դու ոչինչ չես կարող: Աստվածաշունչն ասում է՝ բոլոր մեղքերը կներվեն, բացի Սուրբ հոգու դեմ հայհոյախոսություն անելը: Պիտի խնդրենք՝ վերանայեն իրենց»,- նշել է Սրբազան Հայրը։