Պաշտոնական
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի
Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը, - ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:
Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։
- Երևան` 219
- Արագածոտն` 10
- Արարատ` 113
- Արմավիր` 51
- Լոռի` 4
- Կոտայք` 88
- Շիրակ` 6
- Սյունիք` 8
- Վայոց ձոր` 1
- Տավուշ` 2