Պաշտոնական
Կութում թշնամին կրակել է հայ հովվի ուղղությամբ ու մոտ 100 գլուխ անասուն տարել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր երեկոյան Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում ադրբեջանցի զինվորականները կրակել են հայ հովվի ուղղությամբ։
«Հովիվը` ձիուն վրա նստած, անասունի հոտը փորձել է արոտավայրից գյուղ քշել, երբ թշնամին կրակել է նրա ուղղությամբ։
Մեր տեղեկություններով`հովիվը չի տուժել, բայց նրա ձին սատկել է, իսկ թշնամին մոտ 100 գլուխ անասուն է տարել։
Գյուղում այս պահին հանգիստ է, հայ զինվորների ուղղությամբ կրակոցներ չեն հնչել»։