Պաշտոնական
Կրեմլ. Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահներ չեն լինի
Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա բանակցությունների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը, գրում է «Независимая газета»-ն:
«Ոչ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, բանակցությունների ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածում խաղաղապահների տեղակայման մասին: