Արցախ
Կրեմլում չեն մեկնաբանում Էրդողանի հայտարարությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանության է թողել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանի այլ երկրների հետ միասին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմին ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ երեկոյան մեր ասածից բացի ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը: