«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԿԸՀ. Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների (տեսանյութ)

ԿԸՀ. Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում հաստատեց 2021թ–ի հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի ձևը։

Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, քվեաթերթիկը նախորդ ընտրություններում կիրառվածից տարբերվելու է նրանով, որ դարձերեսին չի ունենալու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար նախատեսված մաս։

«Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ–ին առաջարկվում է փոփոխել ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի ձևը»,– ասաց Սմբատյանը։

Մյուս փոփոխությունն էլ այն է, որ քվեարկության համար գրիչ չի օգտագործվելու։

«Քվեաթերթիկի վրա ընտրողը որևէ նշում չի կատարելու և իր ընտրությունն արտահայտելու է հետևյալ կերպ. ուղղակի ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ»,– ասաց Սմբատյանը։

ԿԸՀ–ն միաձայն քվեարկությամբ հաստատեց քվեաթերթիկի փոփոխված տարբերակը։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: 

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն է»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021 թվականի մայիսի 26-ը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ մինչև ժամը 18:00-ն, այն է՝ 2021 թվականի մայիսի 26-ը մինչև ժամը 18:00-ն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է ժամկետ՝ 2021 թվականի մայիսի 26-ից մայիսի 30-ը: Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են մայիսի 31-ին:

Ամբողջական՝ տեսանյութում