Տեր-Պետրոսյան. «Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը և երբեք չի ճանաչի»

«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել: Թուրքիան մեր առջեւ երբեք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարց չի դրել. թե՝ եկեք քննենք, տեսնենք Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ չի դրել: Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց:
Հայաստանը, որպես պետություն, չպիտի մասնակցեր Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Դրանով սփյուռքահայերի արդար, իսկապես քաղաքացիական պահանջը վերածեց արդեն միջպետական քաղաքականության խնդրի եւ, փաստորեն, գեոպոլիտիկ շահերի առարկա դարձրեց:
Ոչ մի երկիր Հայաստանի իշխանությունների պահանջով չի ճանաչել Ցեղասպանությունը եւ երբեք չի ճանաչի: Որեւէ երկիր դա կարող է անել երկու պարագայում.
1. եթե այդ երկրում կա ուժեղ հայկական համայնք, որը, հատկապես ընտրությունների ժամանակ, խնդիր է ստեղծում իր իշխանությունների համար, եւ նրանք ընդառաջում են,
2. եթե աշխարհաքաղաքական նկատառումներով դա իրենց ձեռնտու է, իրենց պետք է:»
Լևոն Տեր-Պետրոսյան
2012թ.