Կարեվոր
Լևոն Տեր-Պետրոսյան. «Ո՞ւմ վրա եք հույս դնում» (տեսանյութ)

«Ո՞ւմ վրա եք հույս դնում: Մենք Լիտվա չենք, մենք Լատվիա չենք:
Ինչո՞ւ ենք մոռանում Արցախի հարցը: Ո՞վ է լուծելու Արցախի հարցը: Ես չեմ ասում, որ Ելցինը կամ Նազարբաեւը կլուծեն, ո՛չ, ես այդքան միամիտ չեմ... Եթե մենք մեզ վրա որեւէ պարտավորություն չենք վերցնում այդ գործընթացների առնչությամբ, ապա ինչո՞ւ Ելցինը եւ Նազարբաեւը, կամ որեւէ մեկը, պիտի պարտավորություն վերցնեն մեր նկատմամբ: Հանուն ինչի՞: Նույնիսկ անտառանյութը եւ վառելիքը միջազգային գներով մեզ չեն վաճառի, որովհետեւ առեւտուրը նույնպես քաղաքականություն է»։
Լևոն Տեր-Պետրոսյան. 26.09.1991թ.
«Օտարը չի կարող մեզ դավաճանել, մենք կարող ենք մեզ դավաճանել։ Օտարն իրականացնում է իր քաղաքականությունը` հանուն իր շահերի»։
Լևոն Տեր-Պետրոսյան. 1996 թ.