Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը
Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանը և Քրիստոնյա Ասորիքը. մշակութային կապեր. IV-Vդդ. (Երևան, Անտարես, 2022) ռուսերեն մենագրությունը՝ «Армения и Христианская Сирия. Культурные связи. IV-V вв.», որը նրա դոկտորական ատենախոսությունն է՝ պաշտպանված 35 տարի առաջ՝ 1987թ. փետրվարի 26-ին Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) համալսարանում:
Գրքի մասին պատկերացում կազմելու նպատակով ընթերցողին ենք ներկայացնում՝ 1. Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Ելենա Մեսչերսկայայի «Առաջաբան»-ը; 2. միջազգային համբավ ունեցող մի շարք գիտնականների գնահատականները; 3. մենագրության հայերեն «Ամփոփում»-ը:
1.
ПРЕДИСЛОВИЕ
Настоящая монография является докторской диссертацией Л. Тер-Петросяна, защищенной автором 26 февраля 1987 года на заседании Специализированного совета Д–063.57.38 при Ленинградском государственном университете. Председатель ученого совета: член-корреспондент, впоследствии академик АН СССР и РАН М.Н. Боголюбов; официальные оппоненты: иранист, доктор филологических наук, профессор А.Н. Болдырев, гебраист-семитолог, доктор филологических наук К.Б. Старкова, византинист-арменовед, доктор исторических наук К.Н. Юзбашян. К сожалению, диссертация, рекомендованная Ученым советом к печати еще в 1987г. оставалась до сих пор неопубликованной, из-за занятости автора государственными делами.
Тесное сиро-армянское культурное сотрудничество начиная с IV в. имело место на протяжении нескольких столетий. Автор работы — Л.А. Тер-Петросян — является международно признанным специалистом по армянской переводной литературе, в том числе и по переводам, выполненным с сирийского языка. Однако хронологические рамки исследования ограничиваются сиро-армянскими литературными контактами IV–V вв. И данное обстоятельство делает работу Л.А. Тер-Петросяна особенно значительной для всех специалистов по проблемам средневековых литератур византийского культурного круга. Именно в период IV–V вв. армянская литература обогатилась такими образцами сирийской словесности, которые в силу ряда причин определили и в жанровом, и в художественном отношении формирование средневековой христианской литературы, став через переводы достоянием всех восточнохристианских народов.
Работа Л.А. Тер-Петросяна состоит из двух крупных разделов, каждый из которых имеет самостоятельную научную ценность. В первом разделе в результате огромной источниковедческой работы, базирующейся на изучении рукописей, впервые с максимальной на сегодняшний день полнотой определен весь разнообразный репертуар армянских переводов с сирийского в IV–V вв., показаны пути проникновения сирийских памятников в Армению, проанализированы историко-культурные условия, способствовавшие этому явлению, ярко продемонстрирована роль переводных сочинений в сложении самобытной армянской словесности.
В работах Н.В. Пигулевской была определена роль сирийской образованности в развитии культуры многих народов Ближнего и Среднего Востока. Однако конкретная картина проявления этой роли в различных регионах этой огромной географической среды до сих пор еще не была восстановлена. Ученик Н.В. Пигулевской Л.А. Тер-Петросян поставил себе целью разрешить эту задачу на материале сиро-армянских многовековых связей. И с этой задачей он справился блестяще. В диссертации проведен огромный объем работы, привлечены сотни источников на сирийском, армянском, древнегреческом и древнееврейском языках.
Во втором разделе Л.А. Тер-Петросян, опираясь на весь собранный им материал, ставит и решает многочисленные вопросы, относящиеся к характеристике языка древнеармянских переводов с сирийского. Данная проблема до сих пор еще не была в столь широком масштабе предметом специального исследования. Автору удалось с поразительной точностью, основанной на текстологическом и лингвистическом анализе памятников, выявить строгие критерии датировки переводов и дать классификацию всех сочинений, переведенных с сирийского на армянский. Особо следует отметить, что в данном разделе Л.А. Тер-Петросян с небывалой до этого полнотой разработал методику изучения памятников переводной литературы вообще по отношению к двум основным проблемам, сопровождающим такое исследование — язык оригинала и датировка перевода. До настоящего времени подобная методика была представлена лишь в работах ведущих специалистов по древнерусской литературе.
Монография отражает результаты многолетней, сложной и скрупулезной работы, которая была проделана с увлеченностью и трудолюбием в лучших традициях нашей филологической науки, сочетающей анализ текста с исследованием той историко-культурной обстановки, в которой он бытовал.
Е.Н. Мещерская
Сиролог, доктор исторических наук, профессор Санкт-Петербургского Государственного Университета
2.
ՀԱՄԲԱՎԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
Автор рассматривает все основные элементы влияния сирийского языка, проявившегося в древних армянских переводах: синтаксические конструкции, фразеологические обороты, семантические заимствования, особенности управления и т.д. Выявление сирийских конструкций в древнеармянском вполне обосновано (16.06.1986г.).
И.М. Стеблин-Каменский (академик РАН).
Исследование Тер-Петросяна отличает тщательность филологического анализа, умелое владение самыми различными материалами двух одновременно и близких, и разных культур. Его выводы всегда тщательно взвешены, хорошо обоснованы и изящно изложены (16.06.1986г.).
М.Б. Пиотровский (академик РАН).
Поразительна источниковедческая база диссертации. Л.А. Тер-Петросян владеет знанием всего мирового фонда армянских и сирийских рукописей. Работа носит обобщающий характер. Она вся основана на конкретных текстах, многие из которых автор впервые вводит в научный оборот (16.06.1986г.).
А.Г. Лундин (докт. ист. наук).
Большого внимания заслуживает методология автора, те принципы текстологического анализа, которые применяются в диссертации (16.06.1986г.).
И.Ш. Шифман (докт. ист. наук).
Можно с уверенностью заявить, что ни для одной из других восточно-христианских литератур не существует такой образцовой работы (16.06.1986г.).
А.Л. Хосроев (докт. ист. наук).
Merci donc de nous avoir donné cette étude qui fera date et ouvre tant de perspectives. — Շնորհակալ ենք այս ուղենիշային ուսումնասիրությունը մեզ պարգևելու համար (9.10.1997).
Bernard Outtier (orientaliste, chercher de CNRS).
L’un des apports majeurs de l’oeuvre de Levon Tér-Petrossian c’est de nous inviter à recentrer l’étude de la réalité arménienne, trop souvent considérée avant lui dans une perspective byzantine, pour la replacer dans le contexte des chrétientés de l’Empire perse. — Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ ավանդներից մեկն այն է, որ նա մեզ առաջարկում է վերանայել մինչ այդ հաճախաբար բյուզանդական տեսանկյունից դիտարկված հայկական իրականության ուսումնասիրությունը եւ այն տեղադրել Պարսից կայսրության քրիստոնեության համատեքստում (14.10.1997).
Michel Kaplan (byzantiniste, vice-président de Panthéon-Sorbonne, Université Paris 1).
3.
РЕЗЮМЕ — ԱՄՓՈՓՈՒՄ
Պատմա-մշակութային տեսակետից հայ-ասորական հարաբերությունների պատմությունը իրենից ներկայացնում է հայ-արամեական հարաբերությունների պատմության շարունակությունը: Երկու դեպքում էլ մոտավորապես նույնն են հարաբերությունների էթնիկական, լեզվական, տնտեսական եւ աշխարհագրական պայմանները։ Արմատական փոփոխության են ենթարկվում միայն քաղաքական եւ գաղափարախոսական հանգամանքները։ Մ.թ. III դարում պատմության թատերաբեմից անհետանում են արամեական վերջին պետական կազմավորումները՝ Օսրոյենեի եւ Պալմիրայի թագավորությունները (դրանից մի փոքր առաջ այդ բախտին էին արժանացել նաեւ՝ Ադիաբենի եւ Նաբաթեայի արամեական թագավորությունները): Նույն III դարում Օսրոյենեում քրիստոնեությունը ճանաչվում է որպես պետական կրոն, որը շուտով ընդունվում է նաեւ Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի ողջ բնակչության կողմից։ Այսպիսով, նշված ժամանակաշրջանում քաղաքականապես կազմակերպված հեթանոս արամեացիներին փոխարինելու են գալիս քաղաքականությունից դուրս մնացած քրիստոնյա արամեացիները, այլ կերպ կոչված ասորիներ։ Զրկվելով քաղաքական իշխանությունից ասորիները, սակայն, շարունակում են պահպանել իրենց նախնիների նշանակալից դերը միջազգային տարանցիկ առեւտրի ասպարեզում, որը նոր պայմաններում արդեն կողմնակիորեն ուղեկցվում էր քրիստոնեության տարածման առաքելությամբ:
1. Ասորի քարոզիչների գործունեությունը Հայաստանում III–IV դարերում եւ Հայոց դարձը. Սկսած II դարի վերջերից՝ հայ-ասորական ավանդական առեւտրական կապերի հետագա ծավալումը հանգեցնում է Հայաստանում ասորի քարոզիչների ջանքերով առաջին քրիստոնեական համայնքների կազմակերպմանը։ Դրան անշուշտ նպաստում էր նաեւ Մեծ Հայքի հարավային նահանգներում՝ Աղձնիքում եւ Կորդուքում հայ-ասորական խառը բնակչության առկայության հանգամանքը։ Առաջին ասորի քարոզիչը, որն ըստ աղբյուրների, գործել է Հայաստանում եւ իր գործունեության ընթացքում նույնիսկ գրել է Հայոց պատմությանը նվիրված մի աշխատություն, նշանավոր գնոստիկյան մտածող Բարդածան Ասորին է։ Հետագայում նրան հաջորդում են Հակոբ Մծբնացին, Դանիել Ասորին, Շաղիտան եւ ազգությամբ ասորի մի շարք այլ գործիչներ։ Եւ թեեւ նոր կրոնի վերջնական հաղթանակը Հայաստանում կապվում է Կապադովկիական-հունական միջավայրի քարոզիչների անվան հետ, բայց անուրանալի է նաեւ ասորիների խաղացած դերը, առնվազն, Հայոց պետության հարավային նահանգների քրիստոնեացման գործում։ Դրա արտահայտությունը պետք է համարել այն փաստը, որ ողջ IV դարում Հայոց եկեղեցու պաշտամունքային արարողությունը կատարվել է հունարեն եւ ասորերեն լեզուներով։ Տվյալ իրողության մի այլ վկայությունն էլ այն է, որ Հայոց եկեղեցին իր առաքելական ծագումը հիմնավորում է Թադեոս առաքյալի եւ Աբգար թագավորի հարաբերություններին նվիրված ասորական անվավեր զրույցի օգնությամբ։
2. Հայոց գրերի գյուտը, V դարի թարգմանական շարժումը եւ ասորերենից կատարված թարգմանությունները. Հայոց այբուբենի ստեղծման հանգամանքները երկու կետում խաչաձեւվում են ասորական մշակութային միջավայրի հետ։ Նախ Մաշտոցը երկու տարի փորձարկում է Դանիել Ասորու մոտ հայտնաբերված հայկական գրերը եւ համոզվելով, որ նրանք անբավարար են հայոց լեզվի հնչյունական համակարգը վերարտադրելու համար, հրաժարվում է դրանցից։ Եւ երկրորդ՝ սեփական, ավելի կատարյալ այբուբեն ստեղծելու նպատակով Մաշտոցն այցելում է ասորական գիտության կենտրոնները՝ Ամիդ, Եդեսիա, Սամոսատ, որտեղ եւ իրականացնում է իր մտահղացումը։
Գրերի գյուտից անմիջապես հետո Հայաստանում լայն ծավալում է ստանում թարգմանական շարժումը, որի նպատակն էր հայերենի վերածել քրիստոնեական գիտելիքների այն ամբողջությունը, որն անհրաժեշտ էր Հայոց եկեղեցու անմիջական կարիքների բավարարման եւ հայ ազգային մատենագրության զարգացման համար։ Մաշտոցն ու Սահակն այդ նպատակով իրենց աշակերտներին պարբերաբար ուղարկում են ժամանակի ասորական եւ հունական մշակույթի նշանավոր կենտրոնները՝ Եդեսիա, Կոստանդնուպոլիս եւ Աղեքսանդրիա, որտեղ հմտանալով, թարգմանիչներն այնուհետեւ բուռն գրական գործունեություն են ծավալում։
V դարի հայերեն թարգմանությունները կատարվել են բացառապես երկու լեզվից՝ ասորերենից եւ հունարենից, ընդ որում ասորերենից կատարված թարգմանությունները ժամանակով նախորդել են հունարենից կատարված թարգմանություններին, թեեւ իրենց ընդգրկմամբ եւ ծավալով բավականին զիջում են վերջիններիս։ Երբեմն, ինչպես, օրինակ, Աստվածաշնչի առանձին գրքերի դեպքում, նախապես ասորերենից կատարված թարգմանությունները ճշգրտվել, խմբագրվել են հունական ավելի ստույգ բնագրերի համեմատ։ Աստվածաշնչի մեզ հասած հայերեն բնագիրը, որն իր վերջնական տեսքն ստացել է V դարի 30-ական թվականներին, համարյա բացարձակապես համընկնում է հունական Յոթանասնից բնագրին։ Սակայն մի շարք գրքերում՝ մասնավորապես ավետարաններում եւ սաղմոսներում ուսումնասիրողները վեր են հանել հունական բնագրից շեղվող բազմաթիվ ընթերցվածներ, որոնք բխում են Աստվածաշնչի ասորական խմբագրությունից։ Դա վկայում է, որ առնվազն այդ գրքերը նախապես թարգմանված են եղել ասորերենից, իսկ հետագայում խմբագրվել ըստ հունարեն բնագրի։ Սկզբնապես, ըստ երեւույթին, առանձին խտրություն չի դրվել թարգմանվող երկերի սկզբնագրերի ընտրության հարցում եւ նույնիսկ հունա-բյուզանդական գրականության որոշ հուշարձաններ հայերեն են թարգմանվել ասորերենից, ինչպես, օրինակ, Եւսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը», Բարսեղ Կեսարացու «Վեցօրեայքը» եւ այլն։
Ինչ վերաբերում է բուն ասորական գրականությանը, ապա V դարում նրանից հայերեն են թարգմանվել հետեւյալ հուշարձանները. Ափրահատ Զգոնի դավանաբանական ժողովածուն, Զենոբ Ամդեցու ճառերը, Այիթալահա Եդեսացու «Հովվական թուղթը», Մարութա Նփրկերտցու «Վկայք Արեւելից» ժողովածուն, Աբգարի զրույցը, «Վարդապետություն առաքելոց» անվավեր գրվածքը, Գորիայի եւ Շմոնայի վկայաբանությունը եւ մանավանդ ասորական գրականության մեծագույն ներկայացուցիչ Եփրեմ Ասորու երկերը, որոնցից շատերի ասորական սկզբնագրերը մեզ չեն հասել։ Դրանք են՝ «51 կցուրդների ժողովածուն», «Նիկոմիդիայի 16 ողբերը», «Պողոսի թղթերի մեկնությունը», «Տատիանոսի Համաբարբառի (Դիատեսարոն) մեկնության» կեսից ավելին, Ծննդոց, Ելից, Թվոց, Ղեւտացվոց, Երկրորդ Օրինաց, Հեսուի, Դատավորաց, Թագավորությանց եւ Մնացորդաց գրքերի համառոտ մեկնությունները, Հոբի եւ Գործք Առաքելոց գրքերի մեկնությունների հատակոտորները, ինչպես նաեւ մի շարք ճառեր, աղոթքներ եւ խրատներ։ Հայերեն թարգմանությունների շնորհիվ պահպանված այս երկերը մեծ ավանդ են մուծում հայրաբանական գրականության ուսումնասիրման բնագավառում, քանի որ կազմում են արեւելյան հայրաբանության մեծագույն հեղինակությունը հանդիսացող Եփրեմ Ասորու մատենագրական ժառանգության մի նշանակալից մասը։ Եփրեմ Ասորու ստեղծագործություններից բացի V դարի հայերեն թարգմանությունների շնորհիվ փրկվել եւ մեզ են հասել նաեւ ասորական գրականության մի շարք այլ հուշարձաններ, ինչպես՝ Այիթալահա Եդեսացու «Հովվական թուղթը», Զենոբ Ամդեցու ճառերը, «Վկայք Արեւելից» ժողովածուի ներածության մեծ մասը, Յազդանդուխտի վկայաբանությունը եւ այլն։ Ասորերենից կատարված թարգմանությունները մեծ ազդեցություն են գործել հայ ինքնուրույն մատենագրության վրա, մասնավորապես Բարսեղ Կեսարացու «Վեցօրեայքը»՝ բնագիտական մտքի բնագավառում, Եւսեբիոսի «Եկեղեցական պատմությունը»՝ պատմագրության մեջ, Եփրեմ Ասորու գործերը՝ մեկնողական եւ «Վկայք Արեւելից» ժողովածուն՝ սրբախոսական գրականության ժանրերում։ Այսպիսով, ասորական գրականությունը ներկայանում է որպես հայ մատենագրությունը սնող երկու հիմնական աղբյուրներից մեկը՝ հունա-բյուզանդական գրականության կողքին։
3. Հունասեր եւ ասորասեր հոսանքների պայքարը Հայաստանում IV–V դարերում. Հայաստանում հունական եւ ասորական ազդեցության ոլորտների գոյության հանգամանքը բնականաբար պատմագիտության մեջ հարուցել է հունասեր եւ ասորասեր հոսանքների պայքարի հարցը, համարվելով «Հայոց եկեղեցու Դ եւ Ե դարերի պատմության էական նյութը» (Ե. Տեր-Մինասյան)։ Սակայն հետազոտողներից շատերն այս հարցում ընկել են որոշ չափազանցության մեջ: Մասնավորապես համոզիչ չէ այդպիսի պայքարի արտահայտություն համարել Գրիգոր Լուսավորչի եւ Մանազկերտի եպիսկոպոս Աղբիանոսի տների միջեւ եղած տեւական մրցակցությունը։ Ասորական կուսակցությունը Հայաստանում նկատելի պայքար է ծավալել միայն սկսած V դարի 30-ական թվականներից, ինչը բացատրվում է հետեւյալ հանգամանքով։
410 եւ 424 թվականների ժողովներով Պարսկաստանի ասորախոս քրիստոնեությունը վերջնականապես ձեւավորվեց որպես առանձին եկեղեցի եւ պաշտոնապես ճանաչվեց սասանյան արքունիքի կողմից։ Օգտվելով այն հանգամանքից, որ Հայոց պետականության վերացմամբ Հայաստանի մեծ մասը հայտնվեց Սասանյան տերության կազմում՝ Պարսկաստանի ասորական եկեղեցին, անշուշտ պարսիկների դրդմամբ, փորձեց իր ազդեցությունը տարածել նաեւ Հայոց եկեղեցու վրա եւ դառնալ ողջ քրիստոնյա բնակչության ներկայացուցիչը արքունիքի առջեւ։ Վերջինս ընդառաջ գնաց ասորիների նկրտումներին, հույս ունենալով, ըստ երեւույթին, հայերին անջրպետել հունական ազդեցությունից։ Դրա ապացույցը պետք է համարել այն փաստը, որ V դարի 30-ական թվականներին Հայոց եկեղեցու կաթողիկոսական գահին հաջորդաբար հայտնվում են երկու ասորի հոգեւորականներ՝ Բրքիշո եւ Շմուել եպիսկոպոսները։ Պարսկաստանի ասորական եկեղեցին՝ այլ կերպ կոչված Արեւելից եկեղեցի, հայերի իրավունքների նկատմամբ որոշ ոտնձգություններ է կատարում նաեւ V դարի 60–80-ական թվականներին, երբ պաշտոնապես որդեգրում է արեւմուտքում հալածված նեստորական ուսմունքը։ Նման մթնոլորտի պայմաններում միանգամայն հասկանալի է դառնում Ղազար Փարպեցու ծայրաստիճան անհանդուրժողականությունը ասորիների եւ ասորական մշակույթի նկատմամբ։
4. Նեստորականությունը եւ հայերը. Նեստորականների՝ Հայաստանում ծավալած գործունեության առաջին հիշատակությունը կապված է Սահակ Պարթեւի եւ Մաշտոցի անունների հետ։ Եփեսոսի ժողովից (431թ.) հետո, որին հայերը չէին մասնակցել, Կոստանդնուպոլսի Պրոկղ եւ Մելիտենեի Ակակ եպիսկոպոսները առանձին թղթերով Հայոց եկեղեցու առաջնորդներին զգուշացնում են նեստորական վարդապետության մոլորությունից: Սահակն ու Մաշտոցը պատասխան թղթերում հայտնում են, որ իրենք վճռական միջոցառումներով կանխել են նեստորական քարոզությունը Հայաստանում։ Նեստորականությունը Հայաստանում ավելի համարձակ գործողությունների է դիմում հատկապես V դարի 80-ական թվականներին, երբ սասանյան արքունիքի հովանավորությամբ այն ճանաչվում է Պարսկաստանի ասորախոս եկեղեցու պաշտոնական դավանանքը։ Ողջ VI դարը նշանավորվում է նեստորականության դեմ Հայոց եկեղեցու մղած անընդհատ պայքարով, որի ընթացքում վերջինս երբեմն դիմում է նույնիսկ աշխարհիկ իշխանությունների օգնությանը։ Նեստորականության հարցը քննարկվել է Հայոց եկեղեցու երկու ժողովներում՝ 506 եւ 554 թվականներին, որոնք վճռականորեն դատապարտել են այդ ուսմունքը եւ նզովել նրա հեղինակություններին՝ Նեստորին, Թեոդոր Մոպսուեստացուն, Դիոդոր Տարսոնացուն, Թեոդորետ Կյուրացուն, Բարծումա Մծբնեցուն եւ այլն։ Նեստորականությունը Հայաստանում փորձել է հենվել Հայոց եկեղեցուց դժգոհ տարրերի, մանավանդ մծղնեից աղանդի մնացուկների, ինչպես նաեւ հայոց ազդեցության տակ գտնվող ժողովուրդների վրա, օգտագործելով նրանց եւ հայերի ազգային հակասությունները։ Հայտնի է, օրինակ, որ VI դարի վերջում եւ VII դարի սկզբում նեստորականները որոշ հաջողություն են ունեցել Վրաստանում եւ Աղվանքում՝ հարուցելով Հայոց եկեղեցու առաջնորդների զայրույթը։ Նեստորականների եռանդուն գործունեությունը Հայաստանում բացատրվում է այն հանգամանքով, որ, ինչպես վերը նշվեց, նրանք վայելում էին պարսից արքունիքի աջակցությունը. Սասանյան կայսրության վերացմամբ այդ գործունեությունը փաստորեն լիովին դադարում է։ Դա ցույց է տալիս, որ ի տարբերություն քաղկեդոնականության, որը հայերի մեջ միշտ էլ բավականին կողմնակիցներ է ունեցել, նեստորականությունը Հայոց եկեղեցու համար ներկայացրել է միայն արտաքին վտանգ, չկարողանալով որեւէ կերպ ազդել նրա ներքին կյանքի վրա։
5. Հայ-ասորական առնչությունները VI–IX դարերում. Վահան Մամիկոնյանի ապստամբությունից հետո, երբ Սասանյան արքունիքը ճանաչում է Հայոց եկեղեցու իրավունքները եւ հրաժարվում հայերի դավանանքի նկատմամբ վարած դաժան քաղաքականությունից, հայ-ասորական հարաբերությունների վիճակը լրիվ փոխվում է։ Այժմ արդեն ասորիներն իրենք են դիմում հայերի օգնությանը, եւ ընդհակառակն, Հայոց եկեղեցին է սկսում ազդեցություն գործել ասորական եկեղեցու առանձին հատվածների վրա։ Դավանաբանական վեճերի հետեւանքով V դարի վերջում ասորական եկեղեցին կորցրել էր իր երբեմնի հզորությունը։ Բյուզանդական կայսրության ասորի հպատակները բռնել էին միաբնակության կողմը, իսկ Պարսկաստանում բնակվող ասորիները, ինչպես նշվեց, որդեգրել էին նեստորական ուսմունքը։ Սակայն Պարսկաստանի հյուսիս-արեւմուտքում դեռեւս կային որոշ ասորաբնակ շրջաններ, որտեղ նեստորականությունը չէր կարողացել հաստատվել։ Այդ շրջանների հոգեւոր առաջնորդները, քաղաքական անջատվածության պատճառով հնարավորություն չունենալով դիմել Բյուզանդական Ասորիքի իրենց ազգակիցներին, VI դարի սկզբից սկսում են մերձեցման ուղիներ որոնել Հայոց եկեղեցու հետ։ Այսպես, 505/6 թ. Պարսից աշխարհից Բաբգեն կաթողիկոսի մոտ են գալիս մի քանի ասորի հոգեւորականներ եւ խնդրում պարզել Հայոց եկեղեցու դիրքորոշումը նեստորականության նկատմամբ, որովհետեւ նեստորականները լուր էին տարածել, թե իրենց եւ հայերի դավանանքը նույնն է։ Այս փաստը վկայում է, որ Հայոց եկեղեցին հարեւան եկեղեցիների մեջ մեծ հեղինակություն էր վայելում եւ նրա կարծիքը բավականին կշիռ ուներ դավանաբանական հարցերում։ Հայոց եկեղեցու ազդեցության մյուս կարեւոր վկայությունն է այն փաստը, որ VI դարի կեսերին Ներսես Բ կաթողիկոսը Աղձնիքի միաբնակ ասորիների խնդրանքով նրանց համար եպիսկոպոս է ձեռնադրում Աբդիշո երեցին։ Դրանից առաջ էլ Նինվեի մերձակայքի ասորիների համար մի եպիսկոպոս էր ձեռնադրել Հայոց Քրիստափոր Ա կաթողիկոսը (539–545 թթ.)։ Անտիոքի պատրիարքությունից կտրված այս թեմի եպիսկոպոսները հետագայում եւս շարունակել են ձեռնադրվել Հայոց կաթողիկոսների կողմից, մինչեւ հավանաբար VII դարի սկիզբը, երբ բյուզանդացիների առաջխաղացմամբ հնարավոր եղավ վերականգնել կապը Անտիոքի հետ։ Այս փաստերը ցույց են տալիս, որ Հայոց եկեղեցին, ըստ էության, դարձել էր Սասանյան տերության բոլոր միաբնակ քրիստոնյաների հոգեւոր առաջնորդը։
Եթե արաբական նվաճումներից առաջ Հայոց եկեղեցին հիմնականում շփվում էր միաբնակ ասորիների առանձին թեմերի հետ, ապա այդ նվաճումների հետեւանքով հնարավորություն է ստեղծվում սերտ կապեր հաստատել նաեւ բուն Ասորիքի Հակոբիկյան պաշտոնական եկեղեցու հետ։ Հայտնվելով մեկ պետության՝ Արաբական ընդարձակ խալիֆայության կազմում, հայերն ու ասորիները ձգտում են միասնական ճակատ կազմել քաղկեդոնականության դեմ։ Այդ նպատակով Հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցին եւ Հակոբիկների Աթանասիոս պատրիարքը 726 թվականին Մանազկերտում ժողով են գումարում եւ Հայոց ու Ասորոց եկեղեցիների միջեւ միություն հաստատում։ Գործը գլուխ բերելու համար կողմերը ստիպված են լինում փոխադարձ զիջումներ կատարել դավանաբանական հարցերում։ Մանազկերտի ժողովը դարագլուխ է կազմում հայ-ասորական հարաբերությունների պատմության մեջ, նշանավորելով հայ եւ ասորի ժողովուրդների դաշինքը Բյուզանդական կայսրության նվաճողական քաղաքականության դեմ։
Հայ-ասորական հարաբերությունների մեջ քննության առարկա պատմական ժամանակաշրջանում արձանագրված վերջին նշանակալից դեպքը վերաբերում է IX դարին։ Ապիկուրա անունով քաղկեդոնական մի եպիսկոպոս փորձում է Աշոտ Բագրատունի Հայոց իշխանին (855–884 թթ.) դարձնել երկաբնակության գիրկը։ Լսելով այդ, ասորի Բուրետ վարդապետը նրա մոտ է ուղարկում Նանա սարկավագին, որը վիճաբանության մեջ պարտության է մատնում Ապիկուրային, եւ Աշոտ իշխանը վերջինիս վտարում է Հայաստանի սահմաններից։ Նանան, ըստ երեւույթին, դրանից առաջ էլ կապված է եղել հայ իրականության հետ, քանի որ Բագարատ Բագրատունի իշխանի համար 840-ական թթ. գրել է «Յովհաննու ավետարանի մեկնությունը»։ Ի դեպ, այս մեկնությունը նույնպես ասորական գրականության այն հուշարձաններից է, որը պահպանվել է միայն հայերեն թարգմանությամբ։
6. Ասորերենի ազդեցությունը հայերենի վրա. Հայ-ասորական դարավոր առնչությունները բնականաբար իրենց կնիքն են դրել նաեւ հայոց լեզվի վրա։ Ասորերենի ազդեցությունը նկատելի է հատկապես հայերեն բառապաշարի եւ ասորերենից կատարված թարգմանությունների շարահյուսության բնագավառներում։ Վերջին հանգամանքը ուսումնասիրողներին հիմք է տվել դասական հայերենում առանձնացնել, այսպես կոչված, Եփրեմյան դասը՝ կազմված բացառապես ասորերենից կատարված թարգմանություններից։ Այս դասի մեջ մտնող գրական հուշարձաններից շատերը աչքի են ընկնում ոճական-շարահյուսական ասորաբանությունների առատությամբ, հայերենին խորթ խնդրառական կիրառություններով, ասորերենից պատճենված դարձվածաբանական կապակցություններով։ Ինչ վերաբերում է հայոց լեզվում առկա ասորական բառամթերքին, ապա նրանում զանազանվում է երեք հիմնական շերտ՝ ա. հնագույն արամեական փոխառություններ, բ. նախագրային շրջանի ասորական փոխառություններ եւ գ. մատենագրական փոխառություններ: Իմաստի տեսակետից ասորական փոխառությունների մեջ առանձնանում է երկու հիմնական խումբ՝ ա. ապրանքների, գործիքների եւ ընդհանրապես առեւտրի հետ կապված հասկացությունների անուններ (ամղան, անագ, գզաթ, գուրպայ, թանգար, խանութ, ծոթոր, կաթսայ, կացին, հաշիւ, կուպր, ձէթ, ձիւթ, մագաղաթ, մանգաղ, մաքս, մտրակ, շղթայ, սուսեր եւ այլն) եւ եկեղեցական-մշակութային հասկացություններ արտահայտող բառեր (աբեղայ, ադին, աթութայ, թարգման, ծոմ, կնիք, հեգենայ, նածրացի, շաբաթ, ուրբաթ, սատանայ, սոփեր, փիլիսոփայ, քահանայ, քաղդեայ, քարոզ, քուրմ եւ այլն), որոնցում իրենց արտացոլումն են գտել հայ եւ ասորի ժողովուրդների առեւտրական եւ հոգեւոր կապերը։ Դասական հայերենում վկայված են նաեւ հարյուրավոր ասորական անձնանուններ ու տեղանուններ, որոնցից սակայն քչերն են տեղ գտել հայոց լեզվի հիմնական բառապաշարում (Եզր, Եղիշէ, Եփրեմ, Ծայդան, Ծուր, Մուշէ, Յորդանան, Յովնան, Շմաւոն, Շուշան եւ այլն)։ Ուշ միջնադարում ասորերենն իր հերթին որոշ փոխառություններ է կատարել հայերենից։ Իսկ հնագույն դարերից ասորերենում վկայված են միայն կտաւ եւ խնձոր հայերեն բառերը։
Ինչպես հայտնի է, ուսումնասիրողների կողմից դասական կամ ոսկեդարյան հայերենում առանձնացվել է բացառապես ասորերենից կատարված թարգմանություններն ընդգրկող Եփրեմյան դասը։ Ավելի ճշգրիտ կլիներ, սակայն, այդ դասը, Հունաբան հայերեն եւ Լատինաբան հայերեն հասկացությունների նմանողությամբ, կոչել Ասորաբան հայերեն։ Սա ամենեւին չի նշանակում, անշուշտ, որ Ասորաբան հայերենը նույնքան նշանակալից ազդեցություն է գործել գրաբարի հետագա զարգացման վրա, որքան Հունաբան հայերենը։ Այս տեսակետից նրանց ազդեցության ծավալները պարզապես անհամեմատելի են։ Դա, անշուշտ, բացատրվում է ոչ այնքան ասորականի նկատմամբ հունական մշակույթի անհամեմատ բարձր մակարդակի իրողությամբ, որքան հնդեւրոպական եւ սեմական լեզուների քերականական կառուցվածքների արմատական տարբերությամբ։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ թե սոսկ մշակութային, այլ զուտ լեզվական հանգամանքի։ Հոլովման եւ խոնարհման նույնատիպ համակարգերով, ինչպես նաեւ շարահյուսական ճկունությամբ օժտված հնդեւրոպական հին լեզուները միանգամայն համադրելի էին, հետեւաբար, փոխադարձ ազդեցությունները հեշտությամբ կարող էին մարսվել միմյանցից կատարված փոխառությունների եւ թարգմանությունների պարագայում։ Բավական է նշել, թե սկզբնական շրջանում հայերենի համար որքան արհեստական ու խորթ պիտի թվային հունարենի նմանողությամբ ստեղծված բայական նախածանցները (ապ, արտ, բաց, գեր, ենթ, հակ, շար, տրամ, վեր, տար եւ այլն), որոնք, սակայն, ժամանակի ընթացքում այնքան ընտանի դարձան, որ այսօր էլ կազմում են արդի հայերենի բայական համակարգի ճկունության, բառակազմության եւ գիտական տերմինաբանության հարստության հիմքը։
Ինչ վերաբերում է քերականական բոլորովին այլ կառուցվածք ունեցող սեմական լեզուներին, տվյալ պարագայում ասորերենին, ապա միանգամայն հասկանալի ու բնական է, որ վերջինս չէր կարող հայերենի վրա նույնչափ ազդեցություն ունենալ, որքան հունարենը կամ հնդեւրոպական որեւէ այլ լեզու։ Անշուշտ, դա ամենեւին չի նշանակում, որ ժամանակակից հայերենում իսպառ բացակայում են ասորերենի ազդեցության հետքերը։ Երկու ժողովուրդների դարավոր կենդանի շփումների եւ թարգմանությունների ճանապարհով կատարված փոխառությունների ու բառապատճենումների մի պատկառելի քանակ այսօր էլ տեղ է զբաղեցնում մեր գրական եւ խոսակցական լեզվի ամենագործածական բառերի շարքում։ Հետեւաբար, ասորական գրականության եւ, մանավանդ, ասորերենի ազդեցությունը հայ մշակույթի եւ հայոց լեզվի վրա ոչ թե սոսկ պատմական փաստ է, այլեւ այսօր էլ մեզ ուղեկցող կենդանի իրողություն։ Այս ամենով հանդերձ, հարկ է չմոռանալ նաեւ այն անառարկելի ճշմարտությունը, որ հայերենը, որպես գրավոր լեզու, գրերի գյուտից հետո անմիջապես ձեւավորվել է ասորերենից կատարված թարգմանությունների շնորհիվ, ինչի համար մենք հավերժ երախտապարտ պետք է լինենք ասորի ժողովրդին։