Քաղաքական
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իտալիայի դեսպանի հետ
Այսօր՝փետրվարի 14-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:
Հայ ազգային կոնգրես