Քաղաքական
Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է ՀՅԴ գործունեությունը կասեցնելու փաստարկները
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ՀՅԴ-ն ոչ թե փակվել է, այլ ժամանակավորապես կասեցվել` «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար.
ՀՅԴ-ին 6 ամիս ժամանակ էր տրվել կուսակցություն գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: ՀՀ օրենսդրությունում հստակ գրված էր, որ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարեկրացիներից: ՀՅԴ բյուրոյի մեծամասնությունը սփյուռքահայեր էին:
Տարիներ շարունակ դիտավորյալ խեղաթյուրում են փաստերն ու իրադարձությունները` համապատասխան մթնոլորտ և տպավորություն ստեղծելու համար:
Տեսանյութում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը կասեցնելու փաստարկները։
28 դեկտեմբերի, 1994թ.