«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Մեր հանրությունը պետք է պատրաստ լինի շատ լուրջ պայքարի Հայաստանը պաշտպանելու համար (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Մեր հանրությունը պետք է պատրաստ լինի շատ լուրջ պայքարի Հայաստանը պաշտպանելու համար (տեսանյութ)

Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ Փաշինյանը ընտրել է Ադրբեջանի ռազմական հարձակումը անդադար զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը: 

Նման քաղաքականության մեջ դեռ կարելի էր ռացիոնալ հատիկ գտնել, եթե այդ շահած ժամանակը օգտագործվեր Ադրբեջանի նկրտումներին ընդդեմ հակակշիռներ կառուցելու նպատակով:

Այո, անվտանգության ամենակարևոր երաշխիքը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության և հաշտության հաստատումը, բայց դրա համար լավագույն գործիքը այն չի, ինչ առաջարկում է Փաշինյանը:

Ոչ թե պետք է մերժվեին անվտանգության երաշավորները, դաշնակիցները և միջնորդները և անպաշտպան Հայաստանը ապավիներ Ադրբեջանի բարի կամքին, այլ պետք է ժամանակը օգտագործվեր բանակն ու դաշնակիցների հետ կապերը ուժեղացնելու համար, որպեսզի այդ հակաշիռները սպահովեին Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը և նրան դրդեին Հայաստանի հետ խաղաղություն կնքելու ցանկությանը:

Հայկական երկրորդ հեռուստաալիքի ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ հաղորդաշարի հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: