Լևոն Զուրաբյան. Անհրաժեշտ է մեր ժողովրդի մոտ իմունիտետ ձևավորենք ստախոս ղեկավարների նկատմաբ

Ռոբերտ Քոչարյանի ստերի մասին այնքան եմ խոսել , որ նորից խոսելու իմաստ չեմ տեսնում: Առավել եւս, որ էդ գործում Նիկոլ Փաշինյանը իրեն տվել-անցել` «կռել ա»: Բայց քանի որ այսօրվա ասուլիսով Քոչարյանը առիթ է տվել, մեր հանրությանը կխնդրեի թարմ հայացք գցել 2020 թվականի պատերազմից առաջ հրապարակված իմ հոդվածի վրա, որում ես բացահայտում եմ Քոչարյանի գրքի հիմքում ընկած եւ Արցախի խնդրին վերաբերող նրա ամենակարեւոր կեղծիքը: Սուտ, որն ընդհանրապես արժեզրկում է անցյալի մասին նրա ասած որեւէ բան:
Երբ այդ հոդվածը գրում էի, մենք դեռ չգիտեինք, որ Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019 թվականի ապրիլին եւ հունիսին ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից դրվել էին մեզ համար շատ նպաստավոր խաղաղության պլաններ, որոնք Փաշինյանը ոչ միայն մերժել էր, այլ նաեւ խաբել մեր ժողովրդին, ասելով, որ ոչ մի փաստաթուղթ բանակցությունների սեղանին չկա:
Այս հոդվածը «Զոհաբերված դիվանագիտություն» իմ հոդվածաշարից երկրոդն էր:
Առաջինը՝ «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին -2», հրապարակվել էր 2001 թվականին եւ քննարկում էր ղարաբաղյան կարգավորման այն ժամանակվա պահի դրությամբ քողազերծված պլանները:
Պատրաստվում եմ այս տրիլոգիան ավարտել Փաշինյանի օրոք տեղի ունեցած բանակցային գործընթացի վերլուծությամբ, որն արդեն, ցավոք սրտի, կկոչվի «Զոհաբերված Արցախ»: Բայց հասկանալու համար, թե ինչպես Փաշինյանը կործանեց Արցախը, պետք է նաեւ վերլուծել, թե ինչպես սկսվեց այս աղետալի գործընթացը:
Այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի մեր ժողովրդի եւ նրա սերունդների մոտ իմունիտետ ձեւավորենք ստախոս ղեկավարների նկատմաբ:
Ներկայացնում ենք նաև ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին: