«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Գյադայապետերի ժամանակը (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Գյադայապետերի ժամանակը (տեսանյութ)

ԳՅԱԴԱՅԱՊԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՔՊ-ական այս նորաթուխ գյադայապետիկների շուն-շանգյալախումբը, երբ Քըլըչի ուլի ճղճղան մկկոցի առաջնորդությամբ հարձակվում է  Էդգար Ղազարյանի վրա և մի քանի նիստ նվիրում ներողություն խնդրելու պահանջին, դա իշխանություն ստացած, բայց սեփական ոչնչությունը լիովին գիտակցող ղզիկակազմի ինքնահաստատման փորձ չէ միայն: Եվ ոչ էլ միայն լեգիտիմությունը կորցրած և թերարժեքությամբ տառապող խունտայի խոստովանություն է, որ այլևս բառապաշարները չի հերիքում պատասխանի համար ու պետք է ամեն գնով լռեցնել ընդդիմախոսին:

Ազգային Ժողովի «մեծամասնության» այս հերթական ագրեսիվ պահվածքի գլխավոր սպառնալիքը մեր պետության և հասարակության համար այն է, որ սա արդեն ուղիղ գրոհ էր Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության իրավունքների և, մասնավորապես, պատգամավորի խոսքի ազատության իրավունքի դեմ:

Ահա ինչ է ասում Սահմանադրությունը.

«Հոդված 96. Պատգամավորի անձեռնմխելիությունը

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:...»

Սա նշանակում է, որ Սահմանադրությունը ՀԱՏՈւԿ և ԼՐԱՑՈւՑԻՉ երաշխիքներ է սահմանում պատգամավորի համար` ի տարբերություն սովորական քաղաքացու խոսքի ազատության երաշխիքների: Պատգամավորը, այսինքն, չի կարող հետապնդման ենթարկվել ոչ վիրավորանքի, ոչ էլ զրպարտության մեղադրանքով, եթե նա հայտնում է իր կարծիքը: Իսկ կարծիք հայտնելու համար ներողություն պահանջելը, սպառնալով բռնությամբ և պատժամիջոցներով, Սահմանադրության և օրենքների խախտում է, որի համար պետք է քրեական հետապմդման ենթարկվեն հենց այդ անողները:

Դրա համար էլ հենց ուղիղ եթերում աջակցություն հայտնեցի Էդգար Ղազարյանին, որը հիմա խորհրդարանում պահում է ազատ խոսքի պաշտպանության ճակատը` իրականում ոչ թե իր, այլ բոլորիս համար:

ՀԱԿ փոխնախագահ
Լևոն Զուրաբյան

Տեսանյութը՝ MediaHubTV-ի՝