Լևոն Զուրաբյան. Կազիմիրովը շնորհավորեց ղարաբաղյան հակամարտության զինադադարի 25 ամյակը
Հենց նոր զանգահարեց Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, 1994֊1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը եւ ջերմորեն շնորհավորեց ղարաբաղյան հակամարտության զինադադարի 25֊ամյակի կապակցությամբ, խնդրեց իր ամենաջերմ մաղթանքները եւ շնորհավորանքները փոխանցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանին։
Վերհիշեցինք դեպի զինադադար անցած ծանր ճանապարհը։ Անկեղծ խոստովանեց, որ զինադադարի կնքման պահին վստահ չէր, որ այն երեք ամսվանից երկար կյանք կունենա, բայց հիմա համարում է այն պատմական իրադարձություն, որ փրկեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը եւ Լեռնային Ղարաբաղին հաստատեց որպես հակամարտության եւ բանակցությունների լիիրավ կողմ։ Խոսեցինք նաեւ այսօրվա ընթացքի մասին։
Կազիմիրովին հարգում եմ որպես ծանրակշիռ դիվանագետի, որը մեծ աշխատանք կատարեց զինադադարի իրականացման եւ խաղաղության համար։Նա այսօր էլ շատ լուրջ դեր է կատարում ադրբեջանական պրոպագանդայի կեղծիքները բացահայտելու գործում։