«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Նա իր փնթի խոսքերով ՀՀ-ն բերեց քաղաքացիական պատերազմի շեմին»

Լևոն Զուրաբյան. «Նա իր փնթի խոսքերով ՀՀ-ն բերեց քաղաքացիական պատերազմի շեմին»

«Թեև ադրբեջանցիք որոշակի հաջողության են հասել իրենց դիրքերն առաջ տանելու առումով, զինադադարի գլխավոր պատճառն այն էր, որ մեր բանակը կռվել է և որոշակի հարվածներ է հասցրել։ Ադրբեջանի վրա դա գին է նստել։ Ադրբեջանը կկանգնի միայն մի դեպքում, եթե իմանա, որ լուջ հարվածների է ենթարկվելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին ագրեսիային։

Անդրադառնալով Ազգային ժողովում  Նիկոլ Փաշինյանի աղմկոտ ելույթին ու դրա հետևանքով բողոքի զանգվածային դրսևորմանը՝ Զուրաբյանն ասում է․ «Նա իր փնթի խոսքերով տեղիք տվեց, որ դրանից օգտվեին ու հազարավոր ազնիվ մարդկանց փողոց հանեին։ Նա իր մի ելույթով ՀՀ-ն բերեց քաղաքացիական պատերազմի շեմին, մենք այդ գիշերը հրաշքով փրկվեցինք»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.