«  Հունիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը»

Լևոն Զուրաբյան. «Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը»

Սամվել Աբգարյանի ծաղրանկարներից

Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ:

Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու հավաստիացումներին.
1. «Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ»:
2. «Ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»:

Հիմա դուք դատեք, թե ում պիտի հավատանք` Նիկոլ Շնաբերանին, թե` Նիկոլ Ազնվազարմին: Ահա սղագրած տեքստը.

«– Քո նկարագրածի հիմքը ե՞րբ է դրվել:
– Ինչի՞ հիմքը։
Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ․․․
– Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։
Մի քիչ էլ հետ գնա։
– Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ Ձեր հարցին։
Ես ուզում եմ, որ դու ազնիվ գտնվես։ Մի քիչ էլ հետ գնա։
– Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ, և ես պատասխանում եմ Ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք՝ երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ այս իշխանությունը, ավազակապետական այս համակարգը, ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ձեռքով։
Այսօր հոկտեմբերի 27-ի գործով այդ նույն մեղադրյալները, որոնց նկատմամբ ապօրինի կերպով քրեական գործերը կարճվել են, գտնվում են իշխանության ամենավերին օղակներում։ Նաիրի Հունանյանի ընկերները այսօր ղեկավարում են Հանրային հեռուստաընկերությունը և ամեն օր մարդկանց ուղեղները լվանում են հունանյանական գաղափարներով։
Եկեք այնպես չանենք, որ մարդկանց վիրավորենք։ Սահմանը չանցնենք։
– Գիտեք, ես Ձեզ ասեմ, որ ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Առաջին նախագահի եւ Գարեգին Երկրորդի հանդիպմանը։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»,– գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։