«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Լավրով. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցնել

Լավրով. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցնել

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հասկանում եմ, որ այժմ շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնում ԼՂ կարգավիճակը: ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս պահին պետք է աջակցեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգ եւ տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդ ժամանակ, վստահեցնում եմ, 2-3 տարի անց կարգավիճակի բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»,-ասել է Լավրովը: