ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարություններին
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարություններին, տեղեկացնում է sputnik.armenia-ն:
Տեքստում, մասնավորապես, ասվում է, որ ադրբեջանական քննադատությունը Մաղավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ «զարմանալի է».
«Նախկինում, և մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով ապահովելու համատեքստում, սակայն դա չի հանգեցրել պահանջների տեղեկատվական տարածքում»:
Խաղաղապահներն անդրադարձել են նաև Արցախում ծավալվող գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն «բոլորովին վատ չէր լինի նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում», այլ շարունակել համատեղ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։