Լիլիթ Բլեյան. Եթե դուք ՀՀ քաղաքացի եք և ցանկանում եք միանալ պահանջագրին, ապա...
700-ից ավելի ՀՀ քաղաքացի է արդեն միացել Եկեղեցու դեմ արշավն անհապաղ դադարեցնելու պահանջագրին։
Ստորագրողները մշակույթի և արվեստի գործիչներ են, լրագրողներ ու խմբագիրներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ, գիտնականներ և ինժեներներ, տնտեսագետներ, ճարտարապետներ, բազմաթիվ այլ ոլորտների ներկայացուցիչներ, իրավիճակով մտահոգ քաղաքացիներ։
Որոնք են մեր մոտակա օրերի հաջորդ քայլերը.
- Հասցնել պահանջը ՀՀ-ում իշխող ռեժիմի վրա ազդեցություն ունեցող միջազգային կազմակերպություններին և պետություններին, քանի որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը կոպտորեն ոտնահարում է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը։
- Պահանջը հասցնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (ինչքան էլ որ թերահավատ լինենք այդ կառույցի ներկայիս գործունեության վերաբերյալ)
- Պահանջը հասցնել ԱԺ (նույն վերապահումներով):
Այսպիսով, եթե դուք ՀՀ քաղաքացի եք և ցանկանում եք միանալ պահանջագրին, ապա.
Ա. Խնդրում եմ այս գրառման տակ գրել անուն, ազգանուն, մասնագիտություն (եթե ունեք, ապա նաև գիտական կոչում)։ Պաշտոնները և կազմակերպությունների անուններ գրել պետք չէ։ Գրե՛ք, օրինակ՝ այսպես. «Արմինե Արմենյան, մաթեմատիկոս, ֆ.մ.գ.թ» կամ «Պետրոս Պետրոսյան, գրող, հրապարակախոս»։ Կամ կարող եք երկտողով (message) ուղարկել։
Բ. Եթե ցանկանում եք տեղյակ լինել արշավի հետագա ընթացքից և զարգացումներից, ապա կարող եք գրել նաև ձեր էլփոստի հասցեն։
Գ. Եթե արդեն ստորագրել եք պահանջագիրը, կարող եք ստուգել ստորագրությունների ցանկում, թե արդյոք ամեն ինչ ճիշտ ենք գրել։ Գուցե միացել եք` գրառումը տարածելով, բայց մեզ դա տեսանելի չի եղել, խնդրում եմ` էստեղ նորից նշեք։
Թեպետ Կարեն Վրթանեսյանը, Հովհաննես Իշխանյանն ու ես փորձել ենք ուշադիր լինել, հազար անգամ վերստուգել ենք ցանկը, շատերիդ նաև երկտողերով ենք գրել ճշտումների համար, այնուամենայնիվ չենք կարող վստահ լինել, որ հարյուրավոր անուններում սխալներ կամ բացթողումներ չեն լինի։ Կշարունակենք հընթացս ճշգրտել։
Գրառման տարածումը և լուսաբանումը խիստ ողջունելի է:
Եթե հարցեր առաջացան պահանջագրի և հետագա քայլերի վերաբերյալ, խնդրում եմ գրեք մեկնաբանությամբ կամ երկտողով` երեքիցս որևէ մեկին։
Մեկնաբանություններում դնում եմ պահանջագրի տեքստը և արդեն միացած քաղաքացիների ցանկը։


