«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Լիլիթ Մակունցը՝ սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրության մասին (տեսանյութ)

Լիլիթ Մակունցը՝ սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրության մասին (տեսանյութ)

Համացանցում ակտիվորեն տարածվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի հեռախոսազրույցը։ Գասպարյանը դժգում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա։ Ի պատասխան Պապիկյանը հորդորում է վերջինիս պահպանել հանգստություն։

Դիանա Գասպարյան-Սուրեն Պապիկյան սկանդալային զրույցը տեղի է ունեցել հունիսի 7-ին. Փաշինյանը հարբած զանգել է Գասպարյանին ու վերջին հայհոյանքներով վիրավորել՝ հավաքին քիչ մարդ ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու Սուրեն Պապիկյանի՝ երեկ հրապարակված սկադալային զրույցը, որում Գասպարյանը Փաշինյանին հոգեկան հիվանդ է անվանում՝ նշելով, որ «հանուն պետության պետք է գնա», տեղի է ունեցել 6 օր առաջ՝ հունիսի 7-ին, ուշ գիշերը:

«Մեկնաբանություն չունեմ, այս պահին դա համարում եմ անկարևոր թեմա», հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝  հեռախոսազրույցի ձայնագրության մասին:

Հավելենք, որ ձայնագրության վերաբերյալ և Պապիկյանը և Գասպարյանը որեւէ մեկնաբանություն չեն արել։