Աշխարհ
Լոս Անջելեսի քաղաքապետ. Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ սպառնալիքներին
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Թվիթերի իր էջում հայերին աջակցող գրառում է արել.
«Մենք կանգնած ենք հայկական համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին, այն է՝ հարված հասցնել Հայաստանի քաղաքացիական ԱԷԿ-ին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին:
Երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության միակ ճանապարհն են»,- գրել է նա: