Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը
Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը
Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ 1971-1990–ականներին ԵՊՀ–ում աշխատել է պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող։
1998-1999 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետը։ 1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ 1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
Դավիթ Վարդանյանը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ 1989 թվականի հունվարից մայիսը ազատազրկված է եղել մոսկովյան բանտում։
«Ղարաբաղ» կոմիտեի 11-հոգանոց կազմից այլևս ողջ չեն Դավիթ Վարդանյանը, Համբարձում Գալստյանը, Սամվել Գևորգյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը: