«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Մանկատան սանը Եռաբլուրում տեղ չունի՞. «Առավոտ»

Մանկատան սանը Եռաբլուրում տեղ չունի՞. «Առավոտ»

«Վանաձորում մանկատան սան ունեինք՝ Գեւորգ Արթուրի Եղշատյան։ Պայմանագրով երեք տարով գնաց բանակ ծառայության, որպեսզի երրորդ տարին վճարովի ծառայի: Ասում էր՝ փող բերեմ, ընդարձակ տուն ունենամ, եւ օգնեմ իմ մանկատան ընկերներին: Պատերազմի ժամանակ զոհվեց։ Մանկատան երկու զոհվածի գերեզման Եռաբլուրում սարքած չի, որից մեկը Գեւորգինն է»,- «Առավոտին» ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը: 

Փաստաբանի նման վրդովված է նաեւ Վանաձորի մանկատան ողջ կոլեկտիվը։ Նրանք արդարացի չեն համարում այն, որ Գեւորգը Եռաբլուրում չէ, երկու տարի է անցել, սակայն նրան փորձում են «մոռանալ», իսկ պատճառը հայտնի չէ:

Գեւորգ Եղշատյանը ծնվել է 2000թ.-ին: Նա մանկատանն էր 2013 թվականին, ծնողները մահացել են, նրան խնամել էր մորաքույրը: Իսկ երբ նա էլ է մահացել, երեխային բերել են մանկատուն: Իմացել էր, որ ուներ քույր ու եղբայր, որոնց որդեգրել, տարել էին Ֆրեզնո: Գեւորգը սովորել է Վանաձորի թիվ 28 դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է արհեստագործական ուսումնարանի խոհարարական բաժնում, որն էլ ավարտելուց հետո 2018 թվականին նշանակվել, ծրագրով մեկնել է բանակ:

Գեւորգի մասին հիշողները միշտ դրական են արտահայտվում, փաստաբանն ասում է, որ նրա անունով դպրոցում հուշատախտակ կա, իսկ 4-րդ դպրոցի դիմացի այգում նկարն է փակցված: Գեւորգը զոհվել է Ջրականում, հոկտեմբերի 9-ին:
 Ամբողջական` սկզբնաղբյուրում: