«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Մարտի 1-ի գործով դատաքննութան ձգձգման նպատակը հեղաշրջման փորձն է»

«Մարտի 1-ի գործով դատաքննութան ձգձգման նպատակը հեղաշրջման փորձն է»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը:

2008-ի հետընտրական արյունալի դեպքերի քննությանը դատարանն այդպես էլ չի անդրադարձել, նախորդ տարվա՝ 2019-ի ամբողջ ընթացքում զբաղված են եղել Ռ. Քոչարյանի փաստաբանների տարաբնույթ միջնորդությունները քննելով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀԱԿ Իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի և Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ դատավորը պետք է շատ ճկուն գտնվի, և արդեն պետք է սահմանափակել միջնորդությունները, և որոշ միջնորդություններ պետք  է հետաձգել:

«Պաշտպանական կողմը վախենում է ապացույցների ի հայտ գալուց… Մարտի 1-ի գործով դատաքննության ձգձգման նպատակը հեղաշրջման փորձն է»,- ընդգծեց Ա. Խաչատրյանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է անել հեղաշրջման հույսերը մարելու համար:

Սարգիս Քլոյանը նույնպես կարծիք հայտնեց, որ եթե Ռ. Քոչարյանը ազատության մեջ հայտնվի, իր միլիարդներով կարող է հեղաշրջման փորձ անել: