Պաշտոնական
Մեղադրյալ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, վարույթ է ընդունել «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի:
Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում էր ներկայացրել` դատարանից պահանջելով պարտավորեցնել Մանուկյանին հրապարակայնորեն հերքել «զրպարտություն» համարվող տեղեկությունները և հրապարակավ ներողություն խնդրել։
Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից: