«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. Մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից: Բացարձակապես անջատ

Լևոն Տեր-Պետրոսյան. Մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից: Բացարձակապես անջատ

Մեր սահմանադրությամբ Հայաստանն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից։ Բացարձակապես անջատ։
Կարող է իրականում այլ լինել, բայց ըստ սահմանադրության աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում եկեղեցին անջատված է պետությունից։ Եւ սա էր լուսավորությունից սկսած, արևմտյան քաղաքակրթության զարթոնքի հիմքը, որ վերջապես պետությունն ազատվեց եկեղեցու տոտալիտար իշխանությունից և կարողացավ ազատ զարգացնել իր գիտությունը, մշակույթը։ 

Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի: Ես 6 տարի դասավանդել եմ ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել հրատարակչությունում, ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է։ 

Լևոն Տեր-Պետրոսյան 
03.10.2011


 Հիշեցնենք.

Սահմանադրությունը 17-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրում է․

Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»