«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մեզ չփորձեք հարվածել, քանզի մեր քաղաքական հասունությունը կբավարարի արժանի հակահարված տալուն

Մեզ չփորձեք հարվածել, քանզի մեր քաղաքական հասունությունը կբավարարի արժանի հակահարված տալուն

ՀԱԿ-ը սկզբունքային և հզոր քաղաքական ուժ է, ով դա չի հասկացել մինչ այժմ, թող մնա իր անհույս խավարում: 
Մենք պայքարի հիանալի փորձ ունենք, պայքարել ենք երկար ու ձիգ տարիներ, անվախ, աննկուն, հավատարիմ մեր որդեգրած ուղուն, եղել և մնում ենք անշահախնդիր, հանուն պետության և ժողովրդի շահի ներել գիտենք, գիտենք լսել ու հասկանալ, գիտենք նաև պահանջել և դատել: Պայքարել ենք սերժիկի բռնապետության դեմ անվարան, չենք թաքցրել մեր դեմքերը, չենք փախցրել մեր հայացքները, հալածվել ու հետապնդվել ենք, բայց ՄԱՐԴ ենք մնացել: 

Պետության կայացման գործում իմ ու քո չենք արել..."Կռվի" գնացել ենք շարքի առջևից, "խնջույքի սեղանները" արհամարհել ենք...
Մեզ չեք կարող գնահատել, դրա համար քաղաքական հասունություն է պետք, բայց չփորձեք հարվածել, քանզի մեր քաղաքական հասունությունը կբավարարի արժանի հակահարված տալուն...

Զոյա Թադևոսյան